Գառնու տաճարի շրջակայքում փամփուշտներ են հայտնաբերվել
17/12/2013 19:39

Գառնու տաճարի շրջակայքում փամփուշտներ են հայտնաբերվել

Գառնիի բնակչության մի մասը դեմ է տաճարի տարածքում սրճարան կառուցելուն, գյուղում նաև լուրեր են շրջանառվում, որ սրճարանի շինարարական նախնական աշխատանքների ժամանակ հին շրջանի զենքեր ու գործիքներ են հայտնաբերվել:
Aysor.am-ի հետ զրույցում Գառնիի համայնքապետ Աշոտ Վարդանյանը փոխանցեց, որ հողային աշխատանքների ժամանակ փամփուշտներ են հայտնաբերվել, որոնք ուղարկվել են հնագիտական ուսումնաիրության:

Ինչ վերաբերում է Գառնիի հեթանոսական տաճարի շրջակայքում սրճարան կառուցելուն, Ա. Վարդանյանը նշեց, որ դա պետք է արվի օրենքով սհամանված կարգով, տարածքը հատուկ պահպանվող է, իսկ սրճարան կառուցելու համար պետք է հողի գործառնական նշանակությունը փոխել, որեպսզի կարողանա հանրային օբյեկտ կառուցել:

Նշենք, որ Գառնիի տաճարը սոսկ հեթանոսական տաճարը, բաղնիքը, եկեղեցին ու կից շինությունները չեն, տարածքը եղել է բերդ, որտեղ դեռևս չուսումնասիրված շերտեր կան: Սակայն ինչպես պնդում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը, այն վայրում, որտեղ ցանկանում են սրճարան կառուցել, չկա մշակութային շերտ: Սա, իհարկե, պարզապես խնդրին միակողմանի մոտեցում է: 
 

Գառնու տաճարի շրջակայքում փամփուշտներ են հայտնաբերվել