Վառվել են Երևանի բոլոր վարչական շրջանների տոնածառերի լույսերը. Լուսանկարներ
18/12/2013 11:20

Վառվել են Երևանի բոլոր վարչական շրջանների տոնածառերի լույսերը. Լուսանկարներ

Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերի միացմանը զուգահեռ՝ վառվել են նաև Երևանի բոլոր վարչական շրջանների տոնածառերի ու գեղարվեստական լույսերը: Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանից: 





Այս տարվա ամանորյա տոնական ձևավորման նորույթներից են գեղարվեստական լուսավորմամբ ավելի քան 300 ծառերը:



«Ինչպես նկատել եք, այս տարի մի փոքր ավելի վաղ ենք սկսել թե՛ ձևավորումը և թե՛ ընդհանրապես միջոցառումները: Քաղաքապետարանն արել է հնարավորը, որ մեր բնակիչների մոտ տոնական տրամադրությունն ավելի երկար լինի, և ամանորյա տոները մեր փոքրիկների, ինչու չէ, նաև մեծերի համար իսկապես հիշարժան լինեն: Առիթն օգտագործելով՝ ուզում եմ նաև կոչ անել մեր սիրելի երևանցիներին՝ ավելի ակտիվ լինեն և մասնակցեն տոնական միջոցառումներին»,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:  

Վառվել են Երևանի բոլոր վարչական շրջանների տոնածառերի լույսերը. Լուսանկարներ