.jpg)
ԱՎԾ. Հայաստանում այս տարի նախորդ տարվա համեմատ ծնելությունը նվազել է
2013թ. առաջին 3 եռամսյակում Հայաստանում ծնվել է 30 477 երեխա` նախորդ տարվա 31 055-ի համեմատ: Այսինքն 1.9 տոկոսով նվազում է արձանագրվել: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնեց ՀՀ ԱՎԾ մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը: Ըստ նրա ներկայացրած տվյալների՝ 1000 բնակչի հաշվով ծնվել է մոտ 14 երեխա:
2013թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին մահվան դեպքերը նվազել են` 20 268` նախորդ տարվա 20 898 դեպքի համեմատ` նվազումը 3 տոկոս, 1000 բնակչի հաշվով` մահացել է 9 մարդ:
Այս տարվա 3 եռամսյակում ՀՀ բնակչությունն ավելացել է 5 մարդով:
Բանախոսը նշեց, որ Հայաստանում պարզ վերարտադրության ցուցանիշը ցածր է 1.6 գործակցից, մինչդեռ պետք է լինի առնվազն 2.1: