.jpg)
Տարվա լավագույն նախարարը Սեյրան Օհանյանն է. Մրցանակաբաշխություն
«ԱՍ» քաղաքական-հասարակական մրցանակաբաշխության նախնական արդյունքների համաձայն` 2013-ի լավագույն նախարար է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ում հաջորդում են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:
Լրագրողների հետ հանդիպմանը, ներկայացնելով մրցանակաբաշխության մանրամասները, «ԱՍ» քաղաքական-հասարակական մրցանակաբաշխության հիմնադիր և կազմակերպիչ Անի Հովհաննիսյանն ասաց, որ Հայաստանում նման մրցանակաբաշխություն կազմակերպվում է առաջին անգամ, որրը կարող է ազդել կառավարության գործունեության որակի վրա:
«Մրցանակաբաշխության նպատակն այն է, որ հասարակության յուրաքանչյուր անդամ կարողանա իր դիրքորոշումն արտահայտել հասարակա-քաղաքական բնագավառի ներկայացուցիչների վերաբերյալ: Իշխանությունն ընտրվում է հասարակության կողմից, ընտրվելուց հետո հասարակությունը հնարավորություն չի ունենում արտահայտել իր դիրքորոշումը»,- ասաց Ա. Հովհաննիսյանը:
Մրցանակաբաշխությունն ունի 11 կատեգորիա, նախարարների օգտին քվեարկությունն առցանց է, և, Ա. Հովհաննիսյանի խոսքով, բացառված են բոլոր տեսակի կեղծարարությունները և կեղծ քվեարկությունները. «Ներդրված են այնպիսի համակարգեր, որոնք թույլ չեն տալիս օգտագործել տարաբնույթ ծրագրեր` քվեարկության քանակն ավելացնելու համար»:
11 կատեգորիայում ներկայացված գործիչներից և ոչ մեկը, Ա. Հովհանիսյանի խոսքով, մրցույթում իր ներգրավվածության մասին տեղյակ չի եղել: