Սաքունցը մտահոգված է Կարեն Անդրեասյանի ճակատագրով
19/12/2013 17:20

Սաքունցը մտահոգված է Կարեն Անդրեասյանի ճակատագրով

Սյունիքի մարզպետի որդու ազատության մեջ գտնվելն ու գնդապետ Արտակ Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդումը Հայաստանի իշխանությունների ցինիզմի բարձրագույն օրինակն է: Այս մասին այսօր «Մարդու իրավունքների վիճակը Հայաստանում 2013» թեմատիկ քննարկման ժամանակ հայտարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

«Ու այսքանից հետո նախարարության «հայրենասեր» գեներալները ծպտուն չեն հանում, այն դեպքում, երբ այս կառույցն իբր հանդիսանում է պետության պահպանության երաշխավորը»,-ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանում մարդու իրավունքների մասին խոսելն ավելորդ է դարձել: Սաքունցը համոզված է, որ նման անօրինությունները մարդկանցից խլում են արդարության վերջին հույսը ու նրանց մղում վրեժխնդրության: Որպես ասվածի ապացույց իրավապաշտպանը  օրինակ ներկայացրեց. Շանթ Հարությունյանն ու նրա հետ փողոց դուրս եկած քաղաքացիները:

Նա նաև Մարդու իրավունքների պաշտպանի վերջին զեկույցին անդրադարձավ, որտեղ Կարեն Անդրեասյանը անդրադարձել էր դատական համակարգին:

«Նա այդ զեկույցով իրեն վատ դրության մեջ դրեց»,-ասաց Սաքունցը՝ հավելելով, որ չգիտի, թե ինչ կլինի նրա ճակատագիրը սրանից հետո:
 

Սաքունցը մտահոգված է Կարեն Անդրեասյանի ճակատագրով