Աղքատության նպաստ ստացողների համար նույնականացաման քարտերը անվճար կլինեն
19/12/2013 12:00

Աղքատության նպաստ ստացողների համար նույնականացաման քարտերը անվճար կլինեն

Աղքատության նպաստ ստացող ընտանիքի անդամներին և 16 տարին լրացած անձանց առաջին անգամ նույնականացաման քարտերը տրամադրվելու են անվճար։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը։ Նա տեղեկացրեց, որ Հայաստանի բոլոր քաղաքացիները պարտավոր չեն ձեռք բերել նույնականացման քարտ և կենսաչափական անձնագիր: Դրանք կտրամադրվեն, երբ անձնագրի ժամկետը սպառվի, իսկ այն անձնագրերը, որոնց ժամկետը լրանում է 2014թ. հունվարի 1-ից հետո, կփոխարինվեն կենսաչափականով:

Մուրադխանյանը տեղեկացրեց, որ նույնականացման քարտի պետական տուրքը 3000 դրամ է, իսկ կենսաչափական տվյալներով անձնագրերինը՝ 25 հազար դրամ։
 

Աղքատության նպաստ ստացողների համար նույնականացաման քարտերը անվճար կլինեն