.jpg)
Ցուցարարները փորձեցին փակել Բաղրամյան պողոտան
«Որոշողը մենք ենք», «Ստրուկներ», «Ինքնիշխան հայաստան» վանկարկումներով ցուցարարները այս պահին փակել են Բաղրամյան պողոտան: Ոստիկանները փորձում են բացել ճանապարհը, քանի որ երթևեկությունն այս պահին խաթարվել է:
Նշենք, որ ցուցարարները ԱԺ-ից պահաջում են չվավերացնել գազային համաձայնագրերը:
Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանը երեկ որոշել է, որ «2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը:
Նախորդող հրապարակումներ՝ Բողոքի ցույց՝ ԱԺ դիմաց. «Մենք վաղուց կորցրել ենք տնտեսական անկախությունը»
«Ի՞նչ կանեք, եթե ՌԴ-ն բաժնետոմսերի մի մասը վաճառի Թուրքիային, Ադրբեջանին»