«Որոշողը մենք ենք». ԱԺ արտահերթը դարձյալ ցույցով է ուղեկցվելու
20/12/2013 11:33

«Որոշողը մենք ենք». ԱԺ արտահերթը դարձյալ ցույցով է ուղեկցվելու

Ազգային ժողովի արտահերթ նիստն այսօր ուղեկցվելու է «Որոշողը մենք ենք» նախաձեռնությունը բողոքի ակցիայով:

Նշենք, որ այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում քնարկվելու է 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը, ինչպես նաև նույն օրը 2013 ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ» համաձայնագիրը:

Նախաձեռնության անդամները գտնում են, որ սա Հայաստանի Հանրապետությանը սուվերենությունից զրկելու հերթական քայլն է և պահանջում են հաշվի առնել հանրային կարծիքը:
 
Նախորդող հրապարակում՝ ԱԺ-ն արտահերթ նստաշրջան կգումարի. Օրակարգում` գազային պայմանագրերն են
 

«Որոշողը մենք ենք». ԱԺ արտահերթը դարձյալ ցույցով է ուղեկցվելու