Վլադիմիր Պուտինը ներել է Միխայիլ Խոդորկովսկուն
20/12/2013 13:32

Վլադիմիր Պուտինը ներել է Միխայիլ Խոդորկովսկուն

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին ստորագրել է Միխայիլ Խոդորկովսկու ներման հրամանագիրը: Այս մասին տեղեկացնում է rbk.ru կայքը:

Խադարկովսկու ներման որոշման մասին Պուտինը հայտարարել էր երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիս ժամանակ:

Հիշեցնենք, որ Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանը Միխայիլ Խոդորկովսկուն և Պլատոն Լեբեդևին 2004թ.-ին դատապարտել էր 13,5 տարվա ազատազրկման:

«ՅՈւԿՕՍ»-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին և «Մենատեպի» ղեկավար Պլատոն Լեբեդևը մոսկովյան դատարանի կողմից մեղավոր են ճանաչվել արդյունահանող ընկերություններից նավթ հափշտակելու համար:

Ռուսաստանյան իշխանություններն այն ժամանակվա ամենամեծ նավթային ընկերությանը՝ «ՅՈՒԿՕՍ»-ին մեղադրել էին մի շարք տնտեսական հանցագործությունների մեջ, ինչի հետևանքով այն սնանկացել էր, իսկ ընկերության ողջ ակտիվներն անցել էին պետական «Ռոսնեֆտ» ընկերությանը:

 

Վլադիմիր Պուտինը ներել է Միխայիլ Խոդորկովսկուն