.jpg)
2014թ.-ից բուժհիմնարկներում գործելու է վճարման անկանխիկ եղանակ
2014թ-ին բուժհիմնարկներում վճարումներ կատարվելու է անկանխիկ եղանակով. գործելու է բանկային վճարումների համակարգը: Այսօր այս մասին Աղվերանում ընթացող առողջապահական սեմինարի ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:
Բուժհիմնարկների առավել թափանցիկ աշխատանքի համար արդեն մեկ ամիս է տեղերում ներկա են երկու ներկայացուցիչ առողջապահության նախարարությունից, որոնք լսելու են թե հիվանդների բողոքները, թե ինչպիսին է հիվանդների նկատմամբ բուժաշխատողների վերաբերմունքը, արդյոք դուրս գրվելուց հիվանդները գոհ են, թե ոչ և այլն:
Նաև բուժհիմնարկներում երկուշաբթի օրվանից տեղադրված են լինելու արկղիկներ, որտեղ յուրաքնաչյուրը կարող է առաջարկություններ թողնել, որոնք կհայտնվեն հենց նախարարի սեղանին:
Նախարարը մասնավորապես նշեց, որ ուռուցքաբանության ինստիտուտում կարողացել են կրճատել ստվերային շրջանառությունը շուրջ չորս անգամ և հնարավոր է եղել մեկ մլրդից ավելի գումար ամրագրել ինստիտուտի բյուջեում: Արդյունքում բարձրացվել է աշխատակիցների աշխատավարձերը:
Դ. Դումայանը չբացառեց, որ հնարավոր է ինստիտուտում մնացած լինեն անպարտաճանաչ բուժծառայողներ, որոնք հիվանդներից գումարներ կշորթեն, սակայն վստահեցրեց, որ որևէ մեկը, նաև բուժհիմնարկի ղեկավար արտոնյալ չի լինելու:
Բացի այդ, թափանցիկ աշխատանքների համար, բուժհիմնարկներին հանձնարարվել է ունենալ կայքեր, որտեղ ամեն օր թարմացված տվյալներ են տեղադրվելու բուժհիմնարկի հիվանդների, պետպատվերով հիվանդների, ազատ տեղերի և մի շաք այլ խնդիրների վերաբերյալ: