ՀՀ ՊՆ և ԵԱՀԿ միջև ստորագրվեց գալիք տարվա համագործակցության ծրագիրը
21/12/2013 11:41

ՀՀ ՊՆ և ԵԱՀԿ միջև ստորագրվեց գալիք տարվա համագործակցության ծրագիրը

Նախօրեին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ ՀՀ ՊՆ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև 2013թ. համագործակցության ծրագրի ամփոփումը: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ մամուլի ծառայությունից: 

Ամփոփմանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը, ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչներ:

Իրենց ելույթներում ՀՀ պաշտպանության նախարարը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը գերազանց գնահատեցին կատարված աշխատանքները` նշելով, որ համագործակցությունը մեծապես նպաստել է զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանը, ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը:

Ամփոփումից հետո ՀՀ պաշտպանության նախարարը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը ստորագրեցին ՀՀ ՊՆ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև համագործակցության 2014թ. ծրագիրը:
 

ՀՀ ՊՆ և ԵԱՀԿ միջև ստորագրվեց գալիք տարվա համագործակցության ծրագիրը