.jpg)
«Ամեն ինչ պետք է անել ստատուս քվոն «դե յուրե» դաշտ տեղափոխելու համար»
2013 թ-ին հատկապես մեծ կարևորություն ներկայացրին Հայաստանի մասնակցությամբ իրականացված ինտեգրացիոն նախագծերը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:
«2013 թ. ամենակարևոր իրադարձություններից էր սեպտեմբերի 3-ին Մաքսային միությանն անդամակցելու մասին Հայաստանի իշխանությունների հայտարարությունը, որով մենք ֆորմալացնում ենք Մաքսային միության հետ համագործակցությունը, սակայն համագործակցում ենք նաև ԵՄ-ի հետ»,-ասաց նա:
Քաղաքագետի խոսքով՝ ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցությունը ևս սկզբում որպես տնտեսական էր գնահատվում, սակայն հետո վերափոխվեց քաղաքականի, ինչը հնարավոր է նաև ՄՄ-ի դեպքում:
Ա. Մարկարովի խոսքով` Մաքսային միության հետ համագործակցության վերաբերյալ պետք է նշել, որ ավելի խորը համագործակցության հնարավորություններ կան, սակայն մենք գործում ենք սահմանափակ հնարավորություններով, ինչը քննարկման կարիք ունի:
Անդրադառնալով 2014թ. ԼՂ հիմնախնդրի հնարավոր զարգացումներին՝ Ա. Մարկարովը նշեց, որ բանակցային գործընթացը վերջին քսան տարիներին լուծում է պատերազմական գործողություններ թույլ չտալու խնդիրը, և պետք է ամեն ինչ անել՝ 2014 թ. ստատուս քվոյի «դե ֆակտո» վիճակը «դե յուրե» դաշտ տեղափոխելու համար: