.jpg)
Փաշինյան. Հաշվիչ հանձնաժողովի արձանագրություն չկա. Ոչինչ էլ չի վավարեցվել
ԱԺ հաշվիչ հանձնաժողովի 7 անդամներից 4-ը չի մասնակցել նիստին ու չի վավարեցարել քվեարկության արդյունքները: Սա նշանակում է, որ գազային համաձայնագրերը չեն վավերացվել: Քիչ առաջ Ազգային ժողովի դիմաց ընթացող նիստի ժամանակ նման հայտարարություն արեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Քվեարկությունից առաջ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ էլէկտրոնային համակարգը չի աշխատում և հաշվիչ հանձնաժողովը պետք է հաշվի ձայները: Հաշվիչ հանձնաժողովը պետք է նիստ աներ և քվերակությունը հաստատեր, 7 անդամից 4-ը չեն մասնակցել որևէ գործընթացի: Հանձնաժողովը որևէ որոշում չի կայացվել: Համաձայնագրերը չեն վավարեցվել:
Չկա հաշվիչ հանձնաժողովի արձանագրություն: Դա պետք է ընդունվեր առնվազն 4 հոգու ձայնի հիման վրա, ինչը սահմանված է Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում, բայց չի արվել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այս պահին, ԱԺ ղեկավարը չունի ոչ մի փաստաթուղթ, որը կվկայի, որ քվեարկության արդյունքները հաստատել է հաշվիճ հանձնաժողովը:
Նշենք, որ այսօր ԱԺ-ն 77 կողմ ձայնով վավերացրեց գազային համաձայնագրերը: Ընդդիմադիր պատգամավորները քվերակությանը չմասնակցեցին: Նրանք դուրս եկան և միացան ԱԺ դիմաց անցկացվող հանրահավաքին:
Հիշեցնենք, որ հանրահավաքը նախաձեռնած քաղաքացիական ակտիվիստները պահանջում էին չվավերացել դեկտեմբերի 2-ին Հայաստանի և ռուսաստանի միջև ստորագրված գազային համաձայնագրերը:
Նախորդող հրապարակումներ՝ Քվեարկություն չի եղել. ԱԺ 4 ոչ իշխանական խմբակցությունները ասուլիս են տալիս
Պաստառներով լրագրողները` ԱԺ դահիճում. 20 րոպե ընդմիջում` ՀԱԿ-ի խնդրանքով
ՀՀԿ-ականները ձեռքով քվեարկեցին. Ոչ իշխանականները լքեցին դահլիճը. Նկարներ