.jpg)
Քվեարկություն չի եղել. ԱԺ 4 ոչ իշխանական խմբակցությունները ասուլիս են տալիս
Ազգային Ժողովի դիմաց շարունակվում է բողոքի ցույցն ընդդեմ հայ-ռուսական «գազային համաձայնագրի» վավերացաման: Այս պահին ցուցարարներին են միացել ԱԺ 4 ոչ իշխանական խմբակցությունների պատգամավորները, ովքեր ավելի վաղ լքել էին ԱԺ նիստերի դահլիճը.
«Հաշվիչ հանձնաժողովի երեք անդամներն ուղղակի իրավունք չունեն նման որոշում կայացնել ու վավերացնել: Հիմա մենք 4 խմբակցություններով կմշակենք մեր հետագա քայլերը»,- ԱԺ մոտ հավաքված քաղաքացիներին ասաց ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը՝ ավելացնելով.
«Այստեղ ենք եկել մի նպատակով, որ ձեզ տեղյակ պահենք, թե ինչ է կատարվում ներսում: Հիմա մենք նորից վերադառնալու ենք այնտեղ ու շարունակելու ենք մեր պայքարը»:
ՀԱԿ խմբակցութան մեկ այլ պատգամավոր Արամ Մանուկյանն էլ հայտարարեց, որ 4 խմբակցության ներկայացուցիչները հիմա տալու են համատեղ մամուլի ասուլիս:
«Իսկ ձեզ խնդրում եմ՝ եղեք հետևողական ձեր պայքարում, ինչպես մինչև հիմա է: Դուք եք միայն, որ կարող եք մեզ՝ 4 խմբակցություններիս, իրար հետ պահել»,- ասաց Արամ Մանուկյանն ընդգծելով.
«Հիշեք՝ քվերակություն չի եղել: Հաշվիչ հանձնաժողովի նիստ չի եղել քվերակության վերաբերյալ: Մեր համատեղ ասուլիսից հետո մենք հաշվիչ հանձնաժողովի վերաբերյալ հայտարարություն կտարածենք»,- ասաց Արամ Մանուկյանը:
Հիշեցնենք, որ քիչ առաջ ԱԺ-ն 77 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ վավերացրեց Ռուսաստանի հետ այս տարվա դեկտեմբերի 2-ին ստորագրված գազային համաձայնագիրը: Քվեարկությունից առաջ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը վերցրել էր ՀՀԿ-ական պատգամավորների քվեարկության քարտերը, առանց որոնց նրանք չէին կարողանա քվեարկել: Սակայն Հովիկ Աբրահամյանը կոչ արեց քվեարկել ձեռքով, իսկ հաշվիչ հանձնաժողովն էլ պարտավորվեց հաշվել ձայների քանակը:
Այս քվեարկությունից առաջ ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների պատգամավորները լքեցին ԱԺ-ն:
Նախորդող հրապարկում՝ Պաստառներով լրագրողները` ԱԺ դահիճում. 20 րոպե ընդմիջում` ՀԱԿ-ի խնդրանքով
ՀՀԿ-ականները ձեռքով քվեարկեցին. Ոչ իշխանականները լքեցին դահլիճը. Նկարներ