.jpg)
Սոցիոլոգ. Մենք նստած ենք սոցիալական ռումբի վրա. Պայթյունը մոտ է
Մենք նստած ենք սոցիալական ռումբի վրա ու եթե այն պայթեց, տուժելու են բոլորը: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց «Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի» նախագահ Գևորգ Պողոսյանը:
«Ընդդիմությունն ավելի ագրեսիվ, իսկ քաղաքացիական հասարակությունն ավելի համարձակ է դառնում: Պայթյունը կարող է շատ շուտ լինել, ուստի իշխանությունները պետք է խոսեն մարդկանց հետո, որ իրավիճակը լիցքաթափվի»,-ասաց սոցիոլոգը՝ հավելելով, որ տարին շատ ծանր է եղել. նախագահական, ավագանու և Երևանի քաղաքապետի ընտրությունները, ԵՄ-ՄՄ ընտրությունը:
Վերջինս ու դրա հետևանքների մասին խոսելով՝ սոցիոլոգն ասաց, որ այսօր քվեարկության դրված գազային պայմանագրերի հարցը ավելի բարդ է. «Այս ամբողջը նման է մութ պատմության: Այստեղ հարցերն ավելի շատ են, քան պատասխանները»,- ասաց Գևորգ Պողոսյանը: