Տոնական օրերին քաղաքապետարանը բոլորի հանդեպ խիստ է լինելու
23/12/2013 16:14

Տոնական օրերին քաղաքապետարանը բոլորի հանդեպ խիստ է լինելու

Տարեվերջյան աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան հանրային ծառայություններ մատուցող կազմակերպություններին հանձնարարել է տոնական օրերին սահմանել շուրջօրյա հերթապահություն: Հանձնարարվել է նաև խստորեն վերահսկել տոնական օրերին աղբահանության ու սանիտարական մաքրման աշխատանքների պատշաճ կազմակերպումը: Քաղաքապետի հանձնարարականով՝ պատշաճ վերահսկողություն կսահմանվի նաև հասարակական տրանսպորտի կանոնավոր աշխատանքն ապահովելու ուղղությամբ:

Քաղաքապետը նաև հանձնարարել է տոնական օրերին հնարավոր տեղումների դեպքում, ձնամաքրման համապատասխան աշխատանքներն առավել օպերատիվ կազմակերպելու նպատակով, նախապատարաստել անհրաժեշտ քանակությամբ աղ ու ավազ և համայնքային ենթակայության ձեռնարկությունների մեքենասարքավորումներին զուգահեռ, այդ աշխատանքներում ներգրավել նաև շինարարական կազմակերպությունների համապատասխան տեխնիկան: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Տոնական օրերին քաղաքապետարանը բոլորի հանդեպ խիստ է լինելու