ՊԳԿ. Կրկեսը պատրաստ կլինի 2015թ-ին
24/12/2013 16:09

ՊԳԿ. Կրկեսը պատրաստ կլինի 2015թ-ին

Մինչև 2015թ-ը մենք կունենանք միջազգային չափանիշներին համապատասխան կրկես: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:

Բանախոսը հիշեցրեց, որ կրկեսի սեփականատերը պարտավորվել էր մինչև 2014 թվականը 650 մլն դրամ ներդնել, սակայն շենքի հիմքերի հետ խնդիր էր առաջացել և ստիպված են եղել կրկեսի նախկին շենքն ամբողջությամբ քանդել:

Կրկեսի սեփականատերը պարտավորվել է, բացի քանդման աշխատանքներից, ներդնել ևս 650 մլն դրամ և ամբողջացնել կրկեսը:
 

ՊԳԿ. Կրկեսը պատրաստ կլինի 2015թ-ին