Ռ. Կիրակոսյան. Լևոն Տեր-Պետրոսյանի ժամկետն ավարտված է
24/12/2013 12:24

Ռ. Կիրակոսյան. Լևոն Տեր-Պետրոսյանի ժամկետն ավարտված է

«Երբ նայում ենք Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններին, պետք է ասեմ, որ բավականին տխուր է, որովհետև դրանք ցույց են տալիս, որ, որպես քաղաքական ուժ, Լևոն Տեր-Պետրոսյանի ժամկետն ավարտված է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթին, նման կարիք հայտնեց «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի» տնօրեն, վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը:

«Եթե  նայում ենք Տեր-Պետրոսյանի ռուսամետ վերջին հայտարարություններին, ապա հստակ երևում է` այն տարբերվում է տարիներ առաջ նրա և իր ուժի վարած քաղաքականությունից»,- ասաց Ռ. Կիրակոսյանը` հավելելով, որ հասարակությունը չափազանց մեծ ուշադրություն է դարձնում նախկին նախագահներին:

Շարունակելով խոսքը` Ռ. Կիրակոսյանն ասաց, որ Հայաստանում նոր որակի ընդդիմության կարիք կա։ Մասնավորապես խոսելով ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «Քաղաքացիական պայմանագրի» մասին` վերլուծաբանը նկատեց, որ թեև ինքը ոչ մի քաղաքական ուժի ներկայացուցիչ չէ, սակայն  աջակցում է նոր քաղաքական ուժերի ստեղծմանը:

«Սա ինքնին նշանակալի զարգացում է, և կարծում եմ` դա հեշտ մարտահրավեր չէ, բայց խոստումնալից է՝  հատկապես, երբ հաշվի ենք առնում խմբի բազմազանությունը և նրանց շարժման ոճը»,- ասաց վերլուծաբանը:

Եզրափակելով խոսքը` նա ընդգծեց, որ Հայաստանի իշխանությունը և ընդդիմությունը պետք է փոխվեն և առաջ ընթանալով փոխեն նաև իրենց վարած քաղաքականությունը:

Ռ. Կիրակոսյան. Լևոն Տեր-Պետրոսյանի ժամկետն ավարտված է