.jpg)
Էջմիածինը 100.000 ԱՄՆ դոլլար է փոխանցել Սիրիայի հայկական դպրոցներին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ Սիրիայում տիրող իրավիճակը և սիրիահայության ծանր կացությունը:
Հայ Առաքելական Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերը Մայր Աթոռի միջոցով պարբերաբար աջակցություն են ցուցաբերում սիրիահայությանը` հաղթահարելու դժվարին պայմանները: Սուրբ Ծննդյան տոների առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը 100.000 ԱՄՆ դոլլար գումար է փոխանցել Դամասկոսի հայոց թեմին` Սիրիայի հայկական դպրոցների կարիքների համար: Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից: