.jpg)
Սահմանվեց ծերության, հաշմանդամության նպաստների չափը
Այսօր գործադիրը սահմանեց ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական նպաստների, թաղման նպաստի չափերը:
Ծերության սոցիալական նպաստի չափը սահմանվեց 14000 դրամ, հաշմանդամության սոցիալական նպաստի չափերը՝ առաջին խմբի հաշմանդամի համար՝ 19600 դրամ, երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 16800 դրամ, երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 14000 դրամ:
Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական նպաստի չափը՝ 14000 դրամ, իսկ երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի (կամ առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակի) դեպքում՝ 70000 դրամ:
«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածով սահմանված թաղման նպաստի չափը՝ 200000 դրամ:
Որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից: