.jpg)
Հ1-ը կկրճատի առևտրային գովազդի տևողությունը
Այսօր կառավարության նիստում հավանություն է տրվել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Գովազդի մասին» օրենքներում փոփոխություններ և լրացում կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունմամբ կկրճատվի հանրային հեռուստատեսությամբ առևտրային գովազդի տևողությունը:
Փոփոխությունները ենթադրում են, որ եթերաժամանակը կտրամադրվի տեղեկատվական ավելի բարձր արժեք և կարևորություն ունեցող հեռուստահաղորդումների ցուցադրմանը:
Հանրային հեռուստատեսությամբ արգելվում է ցուցադրել գովազդ, բացառությամբ սոցիալական գովազդի: Մշակութային և սպորտային հեռուստահաղորդումների ցուցադրման ժամանակ թույլատրվում է ոչ ավել, քան մեկ հովանավորի վերաբերյալ տեղեկատվություն:
Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրվող սոցիալական գովազդի, ինչպես նաև մշակութային և սպորտային հեռուստահաղորդումների ցուցադրման ժամանակ հովանավորների մասին հիշատակումը եթերային մեկ ժամվա ընթացքում չպետք է գերազանցի 90 վայրկյանը: