ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը վայր է դնում իր մանդատը
28/12/2013 11:45

ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը վայր է դնում իր մանդատը

ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում հայտնում է, որ վայր է դնում իր մանդատը.

«Հայտնում եմ բոլորին, որ այսօր ես պատգամավորական մանդատս վայր դնելու մասին դիմումս եմ ներկայացրել Ազգային Ժողովի նախագահին: Ասեմ, որ որոշումս վաղուց էի կայացրել, պարզապես սպասում էի քաղաքական տարվա ավարտին՝ թեժ քաղաքական գործընթացների ժամանակ ստանձնած պատասխանատվությունը կիսատ չթողնելու համար: Այս մասին ես արդեն տեղեկացրել եմ Ժառանգության գործընկերներին: Պատճառներն ամենևին էլ քաղաքական չեն, զուտ ներքինխոհանոցային են, հետևաբար դրանց հրապարակայնացնելը էթիկ չեմ համարում:

Ես շարունակելու իմ պայքարն ինձ համար ավելի հոգեհարազատ հարթությունում՝ հասարակական հատվածում»: 

ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը վայր է դնում իր մանդատը