Հալեպում 2013-ին ծնվել է 100 հայ երեխա. Նրանք նվերներ են ստացել
08/01/2014 18:19

Հալեպում 2013-ին ծնվել է 100 հայ երեխա. Նրանք նվերներ են ստացել

2013-ին Հալեպում ծնվել է 100 հայ երեխա: Բերիո Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Շահան եպիսկոպոս Սարգսյանի նախաձեռնությամբ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ նվերների փաթեթներ են բաժանվել Հալեպում ծնված երեխաների ընտանիքներին։ Այս մասին ասված է «Բերիո թեմի» Facebook-յան էջում: 

Այս գեղեցիկ գաղափարին ընդառաջել են եկեղեցական կազմակերպություններ և անհատներ, որոնք նյութապես աջակցել են ծրագրի իրականացմանը: Նվերների փաթեթներում եղել է կաթ, կենցաղային իրեր և հագուստ։

Ողջույնի խոսքով հանդես է եկել Տեր Տաթև քահանա Միքայելյանը, ով նշել է, որ երեխաներն իրենց հույսն ու ապագան են` շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր նյութապես ու բարոյապես աջակցել են ծրագրի իրագործմանը։

«Եկեղեցում հավաքված 100 մանուկների ճիչը խորհրդանշում է կյանքը, իսկ նրանց անմեղսունակ ժպիտը հույս է ներշնչում»,- ասված է «Բերիո  թեմի» Facebook-յան էջում: 

Հալեպում 2013-ին ծնվել է 100 հայ երեխա. Նրանք նվերներ են ստացել