.jpg)
Շումախերի կինը խնդրում է հանգիստ թողել բժիշկներին
«Ֆորմուլա-1»-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի կինը լրագրողներին խնդրել է հանգիստ թողել իրենց ընտանիքին ու հեռանալ հիվանդանոցից, որտեղ իր ամուսինն է:
«Խնդրում եմ, օգնեք համատեղ պայքարել Միխայելի կյանքի համար: Ինձ համար կարևոր է, որ չխանգարեք բժիշկների աշխատանքին, թույլ տալով նրանց հանգիստ աշխատել: Դուք կարող եք վստահել նրանց հայտարարություններին: Իսկ հիմա, խնդրում եմ, հանգիստ թողեք մեզ»,-ասել է Կորիննա Շումախերը:
Լեգենդար ավտոարշավորդը արհեստական կոմայի մեջ է գտնվում գլխի վնասվածքից հետո, որը ստացել է Ալպերում դահուկավարելու ընթացքում: Երեկ հայտնի դարձավ, որ նրա վիճակը մի փոքր լավացել է:
Նախորդող հրապարակումներ՝ Տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է Շումախերը ընկել
Միխայիլ Շումախերի վիճակը մի փոքր լավացել է