Շտապօգնության կանչերն այս տարի նախորդ տարվանից 16 140-ով ավելի են եղել
09/01/2014 12:49

Շտապօգնության կանչերն այս տարի նախորդ տարվանից 16 140-ով ավելի են եղել

Տոներին՝ դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում Երևանի շտապօգնությունն ստացել է 6 851 կանչ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 879-ով ավելին է: Ամենաշատ կանչերը եղել են հունվարի 4-ին՝ 830 կանչ: Այսօր «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ աշխատանքն այս տարի եղել է բավական լարված:

Ընդհանուր առմամբ հիվանդանոց է տեղափոխվել 1 139- մարդ: Ամփոփելով տապօգնության նախորդ տարվա աշխատանքը, Թագուհի Ստեփանյանն ասաց, որ 2013թ-ին շտապօգնությունը 218 597 կանչ է գրանցել, որը նախորդ տարվա համեմատ 16 140 կանչով ավելի է։ Ըստ նրա` առաջին տեղում կանչերի թվով սրտանոթային հիվանդություններն են, հետո սուր շնչառական հիվանդությունները, այնուհետև՝ վնասվածքները։
 

Շտապօգնության կանչերն այս տարի նախորդ տարվանից 16 140-ով ավելի են եղել