.jpg)
Տոնական օրերին ԱԻՆ-ում գրանցվել է 277 ահազանգ. Մահացել է 12 մարդ
2014-ի տարեմուտն անցավ հարաբերական հանգիստ, արտակարգ իրավիճակներ չեն գրանցվել: Լրագրողների հետ հանդիպմանը, ներկայացնելով տոնական օրերի վիճակագրությունը, ասաց ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը։
Շարունակելով խոսքը` Հ. Խանգելդյանն ասաց, որ ահազանգերի հիմնական մասը վերաբերել է կենցաղային խնդիրներին, որոնք հիմնականում պայմանավորված էին ջրատարների և ջրագծերի խողովակների վթարներով: Նա ասաց, որ քիչ չեն եղել նաև բանալի մոռանալու դեպքերը:
Այսպես` դեկտեմբերի 31-ից հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում ընդհանուր առմամբ ԱԻՆ-ում գրանցվել է 277 ահազանգ, որից 105-ը հրդեհի ահազանգով, 125` կենցաղային դեպք, 66-ը՝ ջրագծերի վնասում, 15-ը՝ ճանապարհատրանսպորտային պատահար, 13-ը՝ թունավորման դեպք, 5-ը՝ դիակի հայտնաբերում, 2-ը՝ ինքնասպանության փորձ, 1-ը՝ պայթյուն:
Այս ժամանակահատվածում արտակարգ դեպքերի հետևանքով մահացել է 12 մարդ, որից 6-ը՝ ՃՏՊ-ի հետևանքով, 1 մարդ` պայթյունից և հայտնաբերվել է 5 դիակ։