Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ երթ՝ հունվարի 18-ին
11/01/2014 14:39

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ երթ՝ հունվարի 18-ին

«Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» քաղաքացիական նախաձեռնությունը հունվարի 18-ին, ժամը 14:00-ին բոլորին հրավիրում է Ազատության հրապարակ` մասնակցելու հավաք-երթի: Այդ մասին ասված է նախաձեռնության տարածած հաղորդագրությունում:

«Ինչպես հայտնի է, ԱԺ 4 խմբակցություններ դիմել են Սամանադրական դատարան՝ օրենքը հակասահմանադրական ճանաչելու պահանջով և մինչև ՍԴ-ի վճիռ կայացնելը օրենքը կասեցնելու միջնորդությամբ: ՍԴ-ն մինչև հունվարի 25-ը պետք է որոշում կայացնի միջնորդության վերաբերյալ:

Հավաք-երթի նպատակներն են.

1. Եվս մեկ անգամ իրազեկել հանրությանը օրենքի հակասահամադրականության, հակասոցիալական կետերի մասին,

2. Ցույց տալ ՀՀ ղեկավար մարմիններին մեր համախմբվածությունը, կազմակերպվածությունը, պայքարելու պատրաստակամությունն ու վճռականությունը,

3. ՍԴ-ից պահանջել կասեցնել, այնուհետև հակասահմանադրական ճանաչել օրենքը:

Հավաքի ավարտից հետո կմեկնարկի երթը հետևյալ նախնական երթուղով. Ազատության Հրապարակ-Հյուսիսային Պողոտա-Աբովյան Փողոց-Ամիրյան Փողոց-Մաշտոցի Պողոտա-Ազատության Հրապարակ: Կոչ ենք անում բոլոր մտահոգ քաղաքացիներին և ուժերին մասնակցել հավաք-երթին հանուն մեր իրավունքների ու ՀՀ Սահմանդրության պաշտպանության»,- ասված է նախաձեռնության տարածած մամուլի հաղորդագրությունում: 
 

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ երթ՝ հունվարի 18-ին