.jpg)
Շիրակի մարզում բեռնատար է շրջվել. Մահացել է Վրաստանի քաղաքացի
Այս գիշեր՝ ժամը 03.01-ին ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Ցողամարգ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտոպատահար. կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 26-րդ կմ-ին «ՍԿԱՆԻԱ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:
Պատահարի հետևանքով վարորդը՝ 1957 թ. ծնված Գ. Յ. (Վրաստանի Հանրապետության քաղաքացի), տեղում մահացել է:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր՝ 1982 թ. ծնված Զ. Կ. (Վրաստանի Հանրապետության քաղաքացի):
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: