.jpg)
Հալեպում առևանգված և սպանված Լևոնյանների դիերը վերադարձնել չի հաջողվում
Հալեպի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի է ունեցել օրեր առաջ նահատակված հայր և որդի Հովհաննես և Մինաս Լևոնյանների հոգեհանգստյան արարողությունը:
Նրանք առևանգվել էին մոտ չորս ամիս առաջ՝ Հալեպից 20 կմ հեռավորությամբ գտնվող իրենց աշխատավայրից։
Չորս ամիս պատանդ մնալուց հետո հունվարի 8-ին, երկու զինյալ խմբավորումների բախումների պատճառով, հայր և որդի Լևոնյանները սպանվել են ծայրահեղ իսլամիստական խմբավորումներից մեկի բանտում՝ հարյուրից ավելի այլ գերիների հետ։
Սպանված Լևոնյանների ազգականները մի քանի օր շարունակ ջանք չեն խնայել իրենց հարազատների դիերն առևանգող կողմից ստանալու և թաղման արարողություն կազմակերպելու համար, սակայն չի հաջողվել։ Այս մասին տեղեկանում ենք «Բերիո լուրերի» Facebook-յան էջից։