.jpg)
Իսկանդարյանին զարմացրել է Քոչարյանի հարցազրույցի շուրջ բարձրացած աղմուկը
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանին զարմացրել է ՀՀ երկրոդ նախագահի հարցազրուցի շուրջ բարձրացած աղմուկը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետն ասաց, որ առաջին անգամը չէ, երբ անցյալի որևէ քաղաքկան գործիչ խոսում և համեմատում իր ղեկավարման տարիները ներկայի հետ.
«Բոլոր երկրներում էլ ընդունված է, երբ նախորդ նախագահը քննադատում է ներկա իշխանություններին: Քոչարյանն առաջին անգամ չի հարցազրույց տալիս, և առաջին անգամ չէ, որ անցյալի քաղաքական գործիչներն ասում են, որ իրենց ժամանակ ավելի լավ էր, քան հիմա»,- ասաց նա:
Քաղաքագետը նաև չհամաձայնեց այն տեսակետի հետ, թե Քոչարյանի հարցազրույցով և առհասարակ երկրում քաղաքական ակտիվություն է նկատվում.
«Իրավիճակը նույնն է ու դա այն պատճառով, որ խորհրդարանում լուրջ քաղաքական ուժ չկա: Եվ քանի դեռ նոր քաղաքական ուժ չկա, իրավիճակը չի էլ փոխվի»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ օրեր առաջին ՀՀ երկրոդ նախագահը հարցազրույում քննադատել էր Հայաստանի վարած ներկայիս տնտեսական քաղաքականությունը, ինչից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հեռակա բանավեճ է սկսվել:
Նախորդող հրապարակումներ`Ռոբերտ Քոչարյանի նոր հարցազրույցը՝ գազի գնի, կուտակայինի և վարչապետի մասին