Ֆրանսիայի քաղաքացին Ազգային վիճակախաղով Արցախում տուն է շահել
14/01/2014 20:16

Ֆրանսիայի քաղաքացին Ազգային վիճակախաղով Արցախում տուն է շահել

Ազգային վիճակախաղի նվիրատվության առաջին փուլն այսօր կայացավ Ստեփանակերտի «Ղարաբաղ Կարպետ» գործարանում. վիճակախաղի արդյունքում շահողներից 17-ը, ովքեր Արցախի բնակիչներ են, ստացան 300 հազար դրամանոց գորգերը՝ արցախյան տարբեր զարդանախշերով։ Այս մասին հաղորդում է karabakh-open.info կայքը:

Ինչպես նշում է շահողներից Էմմա Հարությունյանը՝ հաճելի կլիներ իհարկե ավելի մեծ շահում ստանալ, «սակայն գորգն էլ է գոհացնում»։

Ազգային պետական վիճակախաղի հանձնաժողովի նախագահ Էլինա Մխիթարյանի խոսքով՝ 342 հաղթած տոմսերի աշխարհագրությունը մեծ, եւ արդյունքներն ամփոփվելու են փուլերով։

Առայժմ հայտնի չի մեքենա շահողի անունը, չնայած գիտեն, որ Հայաստանից է։ Բնակարանի տերը Ֆրանսիայի քաղաքացի է։

Վիճակախաղի արդյունքում հավաքված 300 միլիոն դրամը, հանձնաժողովի նախագահի փոխանցմամբ, հատկացվելու է Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղի եւ շրջանի հարավային թեւի ենթակառուցվածքների զարգացմանը։ 

Ֆրանսիայի քաղաքացին Ազգային վիճակախաղով Արցախում տուն է շահել