.jpg)
ՊՆ. Ծեծված զինվորի գործը նախարարը վերցրել է իր անձնական վերահսկողության տակ
Սահմանային շրջայցերի շրջանակներում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 13-ին այցելել է այն զորամասը, որտեղ նույն օրը տեղի ունեցած միջադեպի հետևանքով երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ, մարմնական վնասվածքներով ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ էր տեղափոխվել N զորամասի ժամկետային զինծառայող, նորակոչիկ Մհեր Արմենի Խլղաթյանը: Այս մասին Aysor.am-ին հաղորդեց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Սեյրան Օհանյանը տեղում ծանոթացել է ստեղծված իրավիճակին, ապա ծառայողական քննություն նշանակել: Նախարարը գործը վերցրել է իր անձնական վերահսկողության տակ»,- նշեց նա:
Վերջինս նաև տեղեկացրեց, որ հոսպիտալ տեղափոխված զինծառայողի առողջական վիճակում բարելավում է նկատվում: