.jpg)
Գ. Եղիազարյան. Չի բացառվում, որ Քոչարյանը պարտադրանքով վարչապետ նշանակվի
Ռոբերտ Քոչարյանի հիմնական թիրախը ոչ թե «օֆշորի մասնագետն» է (ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը- խմբ), այլ` Սերժ Սարգսյանը: Լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով մեծ աղմուկ հանած ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտնի հարցազրույցի մասին, նման կարծիք հայտնեց ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը:
«Տարեմուտին Քոչարյանը դեղին քարտ ցույց տվեց Սերժ Սարգսյանին, ու չի բացառվում, որ Քոչարյանը պարտադրանքով վարչապետ նշանակվի»,- ասաց Գ. Եղիազարյանը:
Շարունակելով խոսքը` քաղաքական գործիչն ասաց, որ Քոչարյանին չի հետաքրքրում երկրի վիճակը, նրան հետաքրքրում է այն, թե ինչ պետք է լինի Սերժ Սարգսյանից հետո. «Քոչարյանը մտածում է միայն իր մասին: Ասեմ, որ Սերժ Սարգսյանից հետո իր վիճակը լավ չի լինելու, և նա լավ գիտի այդ մասին»: