Վլադիմիր Կարապետյան. Քոչարյանին ոչ մի քաղաքական գործիչ չի պաշտպանում
16/01/2014 13:51

Վլադիմիր Կարապետյան. Քոչարյանին ոչ մի քաղաքական գործիչ չի պաշտպանում

«Ի՞նչ թիմով պետք է քաղաքականություն վերադառնա երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Այս պահին կարող ենք ասել, որ առկա է բանավեճ և ոչ ավելին: Այս պահի դրությամբ որևէ ավելի զարգացում, քան բանավեճ, մենք չենք տեսնում: Ավելին, մենք տեսնում ենք փորձեր, որ իշխանությունն ուզում է հանրության ուշադրությունը հրավիրել այդ բանավեճի վրա, շեղել այն խնդիրներից, որոնք առկա են»,- խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի մասին` լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀԱԿ վարչության անդամ Վլադիմիր Կարապետյանը:

Պատասխանելով հարցին, թե քաղաքական դաշտում չի՞ տեսնում քաղաքական ուժեր, որոնց միջոցով Ռ. Քոչարյանը կարող է վերադառնալ, Վ. Կարապետյանը պատասխանեց հարցով. «Իսկ դուք տեսնում ե՞ք»: Ապա շարունակեց խոսքը, որ երբ որևէ ելույթով կամ հայտարարությամբ հանդես է գալիս Լևոն Տեր-Պետրոսյանը, դրան հաջորդում են իրենց կուսակիցների ու համախոհների հրապարակումներ, և մեկնաբանություններ, որոնցով փորձում են բացատրել ասելիքի բովանդակությունը, հակադարձել բխած քննադատությանը, ինչը տևում է մի քանի օր, սակայն Քոչարյանի դեպքում, Վ. Կարապետյանի խոսքով, նման բան չկա:

Դիտարկմանը, թե Ռոբերտ Քոչարյանի կողքին ժամանակին եղել են ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն, ՀԱԿ անդամը պատասխանեց. «Կարո՞ղ եք մի քաղաքական գործչի անուն տալ, որը պաշտպանել է Քոչարյանին, իսկ Տիգրան Սարգսյանին ինչ-որ քաղաքական գործիչներ փորձեցին ինչ-որ հայտարարություններով պաշտպանել»:
 

Վլադիմիր Կարապետյան. Քոչարյանին ոչ մի քաղաքական գործիչ չի պաշտպանում