Մասնագետ. Առաջիկայում Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ
16/01/2014 16:07

Մասնագետ. Առաջիկայում Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ

Առաջիկայում Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը: Մասնագետը տեղեկացրեց, որ այս տարին Հայաստանի պատմության մեջ ամենացուրտ ձմեռներից մեկն էր:

Ըստ մասնագետի՝ այս առնչությամբ իրենք միշտ կապի մեջ են Գյուղատնտեսության նախարարության հետ, և այս տարի գրանցված ջերմաստիճանը վտանգավոր էր միայն չթաղված խաղողի համար:

«Ջերմաստիճանը կկոտրվի, ցերեկները կլինեն արևոտ: Ցերեկները 0-ից դեպի դրական ջերմաստիճան կգրանցվի»,- ասաց նա՝ ավելացնելով, որ հունվարի վերջին էլի տեղումներ կգրանցվեն ու առանձին ցուրտ օրեր:
 

Մասնագետ. Առաջիկայում Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ