«Պետք է կոմունալ վճարների ավելի բարձր սակագին սահմանել հարուստների համար»
17/01/2014 14:59

«Պետք է կոմունալ վճարների ավելի բարձր սակագին սահմանել հարուստների համար»

Առաջիկայում գնաճ է սպասվում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Սպառողների ազգային ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը:

«Միայն գահավիժում է, հեռանկար չեմ տեսնում»,- ասաց նա:

Ա. Պողոսյանի խոսքով՝ գնաճի արդյունքում մեր հասարակությունը հայտնվել է անելանելի վիճակում, թեև ցանկության դեպքում կարելի էր փոխհատուցել այն: 

Ա. Պողոսյանի կարծիքով՝ գնաճին դիմադրելու համար կարելի էր նաև կոմունալ վճարների ավելի բարձր սակագին սահմանել հարուստների համար:

Ասուլիսի մյուս բանախոս, տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի խոսքով՝ գնաճին նպաստում է նաև այն, որ Հայաստանի հարևան երկրներում նույնպես նկատվում է գնաճ, որը ՀՀ ներկրկվելու դեպքում ազդում է դրա գնի վրա:

 

 

«Պետք է կոմունալ վճարների ավելի բարձր սակագին սահմանել հարուստների համար»