.jpg)
Բակո Սահակյանը հրամանագրեր է ստորագրել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ստորագրել է հրամանագիր, որի համաձայն Ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի մամուլի գրասենյակից:
Մեկ այլ հրամանագրով, Բակո Սահակյանը Էռնեստ Ավանեսյանին նշանակել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի նախագահի տեղակալ (լիզորությունների ժամկետը 6 տարի):