.jpg)
Էրեբունի օդանավակայանում տեղակայվել է ուղղաթիռային էսկադրիլիա
Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազան համալրվել է. Էրեբունի օդանավակայանում ուղղաթիռային էսկադրիլիա է տեղակայվել, որի մեջ մտնում են «Ми-24П», « Ми-8МТ», «Ми-8СМВ» ուղղաթիռներ: Այս մասին, «Голос России»-ին հաղորդել են Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) մամուլի ծառայությունից:
Ըստ աղբյուրի՝ այն նախատեսված է Հայաստանում խնդիրներ լուծելու համար:
Հաղորդագրության համաձայն, այն գործելու է Հարավային ռազմական օկրուգի ՀՕՊ (հակաօդային պաշտպանություն) և ՌՕՈՒ (ռազմաօդային ուժեր) հրամանատարության ներքո:
ՀՌՕ-ի մամուլի ծառայությունից նաև հայտնում են, որ ուղղաթիռները Հայաստան են տեղափոխվելու ընթացիկ տարում: