«Ամեն հարցազրույց տվող գործիչ չէ, որ ուզում է իշխանության վերադառնալ»
17/01/2014 15:18

«Ամեն հարցազրույց տվող գործիչ չէ, որ ուզում է իշխանության վերադառնալ»

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից վարչապետ Տիգրան Սարգսյանի հասցեին հնչած քննադատրություններում նորություն չկար, նորություն էր այն, որ նման գնահատական էր հնչեցնում երկրորդ նախագահը, իսկ նրա խոսքը, բնականաբար, ավելի արժեքավոր է: Լրագրողերի հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

«Նա շատ դիպուկ ու կոնկրետ նկարագրել է հանրապետությունում առկա մի շարք խնդիրներ: Երբ գա պահը, նա կասի իր վերադարձի մասին, մինչ այդ պետք չէ ենթադրություններ անել»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է տարածված տեսակետին, թե այս կերպ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում է վերադառնալ քաղաքականություն, Վ. Բոստանջյանը կոնկրետ ոչինչ չասաց, սակայն նկատեց, որ բոլորն այդ թեմայով խոսում են:

«Մի բան կարող եմ ասել, որ մեր երկրում քաղաքացիները շուտ են կողմնորոշվում, թե ինչ պետք է անեն` անկախ քաղաքական պատկանելությունից և չպատկանելությունից։ Կյանքը և ժամանակը ցույց կտա, թե վերադառնում է Քոչարյանը և արդյոք հարասարակությունը նման պահանջ ունի»,- ասաց Վ. Բոստանջյանը:

Եզրափակելով խոսքը` տնտեսագետն ընդգծեց, որ ամեն հարցազրույց տվող քաղաքական գործիչ չէ, որ ուզում է իշխանության վերադառնալ:
 

«Ամեն հարցազրույց տվող գործիչ չէ, որ ուզում է իշխանության վերադառնալ»