«Գազն ու կուտակային կենսաթոշակները պատուհաս են ժողովրդի գլխին»
20/01/2014 15:50

«Գազն ու կուտակային կենսաթոշակները պատուհաս են ժողովրդի գլխին»

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին անցում կատարելը և գազի սակագնի թանկացումն իսկական պատուհաս են ազգաբնակչության գլխին: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը:

Կենսաթոշակային բարեփոխումների պարտադիր բաղադրիչի դեմ 4 ոչ իշխանական ուժերի պայքարը, Ա. Բախշյանի կարծիքով, չի կարող հաջողությամբ ավարտվել, քանի որ կառավարությունը մարտական է տրամադրված այդ բարեփոխումները:

«Սահմանադրական դատարանը հակասահմանադրական չի ճանաչի այս օրենքը: ՍԴ-ն իշխանությունների դեմ դուրս չի գա: Այս օրենքը կգործի ամեն գնով»,- ասաց նա:

Ասուլիսին մասնակից ՀՀԿ անդամ Լեռնիկ Ալեքսանյանն էլ իր հերթին ասաց, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի խնդիրը հուզում է միայն հասարակության որոշ շերտերի, հետևաբար չի կարող ձնագնդի էֆեկտ ունենալ ու վերածվել համաժողովրդական հակաիշխանական պայքարի:

«Տնտեսական խնդիրների լուծումն իշխանափոխության հետ պայմանավորելը շահարկում է: Ամեն հարցի համար իշխանափոխություն պետք չէ պահանջել»,- ասաց Լ. Ալեքսանյանը:
 

«Գազն ու կուտակային կենսաթոշակները պատուհաս են ժողովրդի գլխին»