Արծրուն Հովհաննիսյան. Ադրբեջանն իր սադրանքների համար անպատիժ չի մնա
20/01/2014 16:55

Արծրուն Հովհաննիսյան. Ադրբեջանն իր սադրանքների համար անպատիժ չի մնա

Ադրբեջանը պետք է պատասխան տա իր կողմից իրականացվող սադրիչ գործողությունների համար: Մեկնաբանելով Ադրբեջանի կողմից, ԼՂՀ ՊԲ դիրքերի ուղղությամբ իրականացված դիվերսիոն գործողությունները, Aysor.am-ին փոխանցեց
Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Ադրբեջանի սադրանքը տապալվեց, քանի որ իրավիճակը սահմանագծին թելադրում է հայ զինվորը, իսկ հակառակորդի ոչ մի ակտիվություն անպատիժ չի մնա»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ այս գիշեր ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր:

ԼՂՀ զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունները, երկու ուղղություններում էլ անցել են կազմակերպված պաշտպանության և հակառակորդին պատճառելով զգալի մարդկային և նյութական կորուստ՝ հետ շպրտել իր ելման դիրքերը:

Բռնկված փոխհրաձգության հետևանքով հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից՝ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված մարտական խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը: 

Նախորդող հրապարակումներ՝ Զինվոր է զոհվել. Ադրբեջանցիների դիվերսիան կանխվել է

Ադրբեջանցի դիվերսանտները զոհեր ու վիրավորներ ունեն. Մանրամասներ

Արծրուն Հովհաննիսյան. Ադրբեջանն իր սադրանքների համար անպատիժ չի մնա