Ամերիկացի համախագահը՝ սահմանային դեպքի մասին. Ցավում եմ մահվան համար
21/01/2014 12:09

Ամերիկացի համախագահը՝ սահմանային դեպքի մասին. Ցավում եմ մահվան համար

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է հայ-ադրբեջանական շփման գծում առկա լարվածությանն ու հայ զինվորի մահվան դեպքին:

«Շփման գծում կիրառվող բռնություններն ու առկա լարվածությունը խաթարում են բանակցային ճանապարհով հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը: Ցավում եմ այսօրվա մահվան կապակցությամբ»,- գրել է ամերիկացի համանախագահը:
 
Հիշեցնենք, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր:

Բռնկված փոխհրաձգության հետևանքով հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից՝ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված մարտական խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը:

Նախորդող հրապարակումներ՝ Զինվոր է զոհվել. Ադրբեջանցիների դիվերսիան կանխվել է

Զոհված զինվորը պարգևատրվել է «Արիության մեդալով»

Հերոս սերժանտը 10 մարդու կյանք է փրկել. Lragir.am

Ամերիկացի համախագահը՝ սահմանային դեպքի մասին. Ցավում եմ մահվան համար