.jpg)
Հայ հաքերներն այս գիշեր մի շարք ադրբեջանական կայքեր են կոտրել
Հայ հաքերներն այս գիշեր ադրբեջանական 13 կայք են կոտրել և տեղադրել են սերժանտ Արմեն Հովհաննիսյանի լուսանկարը, ով զոհ գնաց նախորդ գիշեր ադրբեջանական կողմի դիվերսիոն գործողությանը:
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ասյօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ այսօրվանից ադրբեջանցիները մի քանի շաբաթ կլռեն և կակտիվանան Իվանյանի (Խոջալու) ազատագրման օրը: Նրանց հարձակումները ակտիվանում են հունվարի 20-21-ին, քանի որ այդ օրերին հայկական ջարդերից հետո սովետական բանակը մտավ Ադրբեջան:
«Այս տարի նրանք կոտրեցին շուրջ 60 կայք, բայց անցած տարի հարձակումն ավելի ուժեղ էր»,- ասաց փորձագետը:
Փորձագետն անդրադարձավ Արցախի պետական կայքերի պաշտպանության հարցին՝ նշելով, որ որքան պաշտպանված են Հայաստանի պետական կայքերը, այդքան վատ վիճակում են Արցախի կայքերը: