Մելիքսեթ Խաչիյանը գրավեց 2-րդ տեղը
22/01/2014 18:28

Մելիքսեթ Խաչիյանը գրավեց 2-րդ տեղը

Գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը (ԱՄՆ) Կալիֆոռնիայի Կոնկորդ քաղաքում ավարտված «Ոսկե նահանգ» օփենում 7 հնարավորից վաստակեց 5,5 միավոր և բաժանեց 1-3-րդ տեղերը գրոսմայստերներ Վիկտոր Միխալևսկու և Մայքլ Ռոյզի (Իսրայել) հետ: Լրացուցիչ ցուցանիշներով Խաչիյանին բաժին հասավ 2-րդ հորիզոնականը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Մրցաշարի հաղթող դարձավ Միխալևսկին:

Մելիքսեթ Խաչիյանը գրավեց 2-րդ տեղը