Փոխքաղաքապետ. Ասֆալտապատման ծավալը 6 անգամ գերազանցել է 2010-ի ցուցանիշը
22/01/2014 15:05

Փոխքաղաքապետ. Ասֆալտապատման ծավալը 6 անգամ գերազանցել է 2010-ի ցուցանիշը

Մայրաքաղաքում տարվա ընթացքում կատարված աշխատանքներն այս տարի աննախադեպ ծավալ են ունեցել: Այս մասին այսօր քաղաքապետարանում կայացած ասուլիսի ժամանակ ասաց փոխքաղաքապետ Կամո Արեյանը՝ հավելելով, որ միայն ասֆալտապատման աշխատանքի ցուցանիշը 6 անգամ գերազանցել է 2010-ի ցուցանիշը:

«2013թ-ին 2,5 մլն քառակուսի մետր ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվել, որի համար մայրաքաղաքի բյուջեից ծախսվել է 13 մլրդ դրամ։ Այս գումարը հատկացվել է փողոցների ու մայթերի հիմնանորոգման ու նորոգման համար, իսկ 2014թ-ի համար դեռևս 4,2 մլրդ էլ դեռ նախատեսված է»,-ասաց նա՝ հավելելով, որ աշխատանքները ոչ միայն մայթերն ու հրապարակներն են ընդգրկել, այլ նաև երկու խոշոր ճանապարհային հանգուցներ են շահագործման հանձնվել:

 

Փոխքաղաքապետ. Ասֆալտապատման ծավալը 6 անգամ գերազանցել է 2010-ի ցուցանիշը