.jpg)
Մայրաքաղաքում քանդման ենթակա 10 վթարային շենք կա
Նախորդ տարի Երևանում շահագործման է հանձնել երկու բազմաբնակարան շենք: Այս մասին այսօր քաղաքապետարանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը:
«Շենքերը հասցեական են, նպատակաուղղված են եղել 4-րդ աստիճանի վթարային շեքերի բնակիչներ համար։ Սիսակյան շենքի և Մարգարյան 37 շենքի 226 բնակիչներ ստացել են բնակարան»,-ասաց նա՝ հավելելով, որ մյուս տարի ևս մեկ շենք նույն նպատակի համար կկառուցվի:
Կամո Արեյանը հայտնեց նաև, որ մայրաքաղքում քանդման ենթակա 10 վթարային շենք կա: