ԵԱՀԿ սահմանային դիտարկման ժամանակ հայկական կողմից ոչ մի կրակոց չի եղել
23/01/2014 14:32

ԵԱՀԿ սահմանային դիտարկման ժամանակ հայկական կողմից ոչ մի կրակոց չի եղել

ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Հորադիզ բնակավայրի մոտակայքում այսօր նախատեսել էր դիտարկում անցկացնել:

ԼՂՀ ԱԳՆ փոխանցմամբ` դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:

Իսկ ահա Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդում է, որ դիտարկման վերջում, հայկական կողմից կրակահերթ է եղել:

Aysor.am-ի հետ զրույցում` մեկնաբանելով ադրբեջանական կողմի այս հայտարարությունները` ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը նշեց, որ Ադրբեջանից տրամաբանությանը հակասող հաղորդագրություններ են տարածվում, որոնք չեն համապատասխանում իրականությանը:

Նա նշեց, որ ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումները շարունակում են պահպանել հրադադարի ռեժիմի կանոնները, առավել ևս, երբ դիտորդները դիտարկում են իրականացնում, ավելացնելով, որ որպես կանոն, ՊԲ դիրքապահները կրակ են բացում միայն հակառակորդի նախահարձակ գործողությունների լռեցնելու դեպքում:

Ս. Հասրաթյանը հորդորեց լրացուցիչ պարզաբանումներ ստանալու նպատակով դիմել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներին:

Նախորդող հրապարակում՝ Ադրբեջանն այսօր դիտարկման ժամանակ ԵԱՀԿ-ին դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր
 

ԵԱՀԿ սահմանային դիտարկման ժամանակ հայկական կողմից ոչ մի կրակոց չի եղել