«Դիվերսիոն գործողությունները կապված են ԱԳ նախարարների հանդիպման հետ»
24/01/2014 14:48

«Դիվերսիոն գործողությունները կապված են ԱԳ նախարարների հանդիպման հետ»

Ադրբեջանի դիվերսիոն գործողություններն ու հրադադարի խախտման դեպքերը կապված են Հայաստանի միջազգային հանդիպումների հետ, իսկ վերջինը կապված էր ԱԳ նախարարների հանդիպման հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը:

Նրա խոսքով՝ այս դեպքից հետո ՀՀ ԱԳ նախարարը պետք է Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը բարձրացնի հրադադարի խախտման հարցը, ինչպես նաև Մինսկի համանախագահների պասիվ արձագանքի ուղղությամբ պետք է դիվանագիտական աշխատանքներ տարվեն: 

Սարգիս Ասատրյանն ավելացրեց, թե սահմանում լարված իրավիճակը հնարավոր է շարունակվի նաև այսօր, հանդիպումից առաջ, բայց դա չի նշանակում, որ Ադրբեջանը պատերազմ է ուզում սկսել։

«Նման իրավիճակ, հնարավոր է, շարունակվի նաև այսօր՝ հանդիպումից առաջ: Ադրբեջանը պատերազմական գործողությունների չի գնա, բայց նման իրավիճակը նրան ձեռք է տալիս»,-ասաց նա։

Ադրբեջանագետը նաև նշեց, որ Ադրբեջանի լրատվական դաշտում է նկատվում հարձակում, ինչպես նաև ադրբեջանական ԶԼՄ-ները իրար հակասող մեկնաբանություններ են անում սահմանային միջադեպերի հետ կապված՝ մի դեպքում գրելով, որ Հայաստանն է խախտում հրադադարի ռեժիմը, մյուս դեպքում գրում, որ Հայաստանը վախենում է իրենցից: 

Նախորդող հրապարակում՝ Զինվոր է զոհվել. Ադրբեջանցիների դիվերսիան կանխվել է

«Դիվերսիոն գործողությունները կապված են ԱԳ նախարարների հանդիպման հետ»