ՊՆ-ն և ԱՆ-ն կփորձեն հասկանալ զինվորի կայծակնային հիվանդության պատճառը
24/01/2014 12:56

ՊՆ-ն և ԱՆ-ն կփորձեն հասկանալ զինվորի կայծակնային հիվանդության պատճառը

Ռազմաբժշկական ծառայության զարգացումը Զինված ուժերի ամենակարևոր առաջնահերթություններից մեկն է: Այս մասին այսօր իր ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը.

«Նախորդ տարի և այս տարվա սկզբում մենք ունեցանք ցավալի կորուստներ, որոնք տեղի էին ունեցել հիվանդությունների պատճառով:
Այդ կորուստների պատասխանատուն` այո ռազմաբժշկական ծառայությունն է: Բայց պետք է ասեմ որ բուժծառայությունը տեղում չի դոփում»,- ասաց Սեյրան Օհանյանն` ընդգծելով, որ Զինված ուժերում այսօր բարելավվում են հատկապես հոսպիտալային պայմաններն ու դեղորայքով զորամասերի ապահովման խնդիրը:

«Պետք է ասեմ, որ հենց այսօր` ժամեր անց, մենք խորհրդակցություն ենք անցկացնելու Առողջապահության նախարարի հետ, որի ժամանակ կփորձենք հասկանալ, թե ինչ բնույթի հիվանդոությունների պատճառով ենք մենք ունեցել կորուստներ, քանի որ տեղի բուժծառայությունների աշխատողների խոսքով դրանք կրել են կայծակնային բնույթ և անգամ ամենաարհեստավարժ բժիշկները չեն կարողացել կանխել»,- ասաց նախարարն ընդգծելով, որ հնարավոր է միասնական օրգան ստեղծվի Պաշտպանության նախարարոթյան և Առողջապահության նախարարության միջև:

Նախորդող հրապարակումներ՝ Սեյրան Օհանյան. Հոսպիտալում գտնվող նորակոչիկի ծեծի փաստն ապացուցված չէ

 Սեյրան Օհանյան. Գլուխ եմ խոնարհում յուրաքանչյուր զինվորի առջև
 

 

ՊՆ-ն և ԱՆ-ն կփորձեն հասկանալ զինվորի կայծակնային հիվանդության պատճառը