.jpg)
Սեյրան Օհանյան. Գլուխ եմ խոնարհում յուրաքանչյուր զինվորի առջև
2013 թ.-ին բանակը, ևս մեկ տարի գտնվելով խրամատում, կատարեց իր մարտական խնդիրն ու մեր նվիրյալ զավակների կյանքի գնով ստիպեց հակառակորդին զերծ մնալ հարձակումներց: Հակառակորդը համոզվեց, որ սահմանին կանգնածը հայ զինվոր է, ով պայքարում է խաղաղության համար:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով անցած տարին ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը.
«Հակառակորդը հատկապես ակտիվ էր Տավուշում, եղան դիվերսիոն փորձեր, ցավոք, ունեցաք կորուստներ: Հենց այս պահին էլ ձեր ներկայությամբ ասում եմ, որ հպարտանում եմ բոլոր զինվորների ծնողներով, ովքեր հերոս զավակներ են լույս աշխարհ բերում: Այս պահին գլուխ եմ խոնարհում բոլոր զինվորների առաջ»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Նախարարն ընդգծեց, որ անցյալ տարին լուրջ ձեռքբերումների տարի էր.
«Հիշատակման արժանի են հատկապես մշտական աշխատանքները մարտական հերթապահության կատարելագործման ուղղությամբ: Մենք ամրապնդել ենք մարտական հենակետերում մեր ինժեներական կառույցները, ինչը նվազագույնի է բերում դիվերսիաների հնարավորությունը»,- ասաց նախարարը:
Սեյրան Օհանյանը կարևորեց նաև ՀՀ ԶՈւ համալրման նոր սկզբունքները. «Պայմանագրային սերժանտական համակարգի ձևավորմամբ ու պայմանագրայինների թվի ավելցամամբ մենք հիմք ենք ստեղծում, որ խաղաղության հաստատումց հետո անցնենք պրոֆեսիոնալ բանակի: Իսկ համալրման մյուս ճանապարհը զորակոչն է, որ այս տարի իրականացվեց նոր ձևով` վիճակահանությամ»,- ասաց նախարարն ավելացնելով, որ վիճակահանությունը բացառվեց միջնորդություններն ու հովանավորչությունը զորակոչի ժամանակ: